Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Դոնբաս, հայտնում է «Կոմերսանտ»-ը և հայտնում, որ նա նախատեսում է հանդիպել ուկրաինացի զինվորականների հետ և այցելել առաջնագիծ:
Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Զելենսկին ժամանել է Դոնբաս՝ «զինված ուժերի հետ հաղորդակցվելու և նրանց բարոյական ոգին պահպանելու համար»:
«Պետության ղեկավարը կայցելի առաջնագիծ, որտեղ վերջերս համակարգված կերպով խախտվել է համապարփակ և կայուն հրադադարը, հակառակորդի գնդակոծության հետևանքով սպանվել և վիրավորվել են ուկրաինացի զինվորներ», - ասվում է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Զելենսկին, իր հերթին, թվիթերյան էջում գրել է․ «Ես ուզում եմ Դոնբասի այս դժվարին պահերին լինել մեր զինվորների կողքին ... Ուկրաինային խաղաղություն է պետք, և նրանք ամեն ինչ կանեն դրա համար»։
Ապրիլի 3-ին ԵԱՀԿ-ն հայտնել էր, որ ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը տասնապատկվել են, և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության սահմանին իրավիճակը սրվել է։
Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ պատերազմը դադարեցնելու Կիևի միակ ճանապարհը ՆԱՏՕ-ին անդամակցելն է: