Տղամարդը գողության նպատակով ներխուժել է տուն,...

Հռոմում տղամարդը մտել է տուն՝ գողության մտադրությամբ, սակայն սկսել է գիրք կարդալ և տան տերը  նրան բռնել է հանցագործության վայրում։ Դեպքի մասին հայտնում է Agenzia Nova-ն։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին մայրաքաղաքի հեղինակավոր Պրատի թաղամասի Կարլո Միրաբելլո փողոցի տներից մեկում։ 38-ամյա կողոպտիչը ներխուժել է ներս և սենյակներում թանկարժեք իրեր է սկսել փնտրել, երբ նրա ուշադրությունը գրավեց Ջովանի Նուչիի «Աստվածները վեցում. «Իլիական» ապերիտի ժամին» գիրքը։

Մոռանալով իր այցելության նպատակի մասին՝ անկոչ հյուրը նստել է պատշգամբում և սկսել կարդալ ձեռագիրը։ Նա չէր մտածել, որ տան տերը մոտ է։ Վերջինիս գրավել է պատշգամբից եկող աղմուկը։

Գողը հասկացել է, որ իրեն անակնկալի են բերել ու փորձել է փախչել, սակայն տան տիրոջ հարևանները կանխել են, իսկ հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանները։ Ձերբակալվածը մեղադրվում է գողության և գողության փորձի մեղադրանքով։ Լուրը ներկայացրել է «Գազետա ռու»-ն։