Թուրքիայի խորհրդարանում պատգամավորները ծեծել...

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (խորհրդարանում) պատգամավորները կռվել են, գրում է թուրքական BBC ծառայությունը։

Նշվում է, որ Թուրքիայի խորհրդարանը գումարվել է խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի կոչով՝ Գեզի այգու գործով բանտարկված ու աշխատանքից ազատված Ջան Աթալայի գործով։

Ծեծկռտուքը սկսվել է խորհրդարանում Թուրքիայի աշխատավորական կուսակցության Ստամբուլի պատգամավոր Ահմեդ Շիքի ելույթից հետո։

Նայելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորների շարքերին՝ Շիքն ասել է. «Դուք ամոթ չունեք։ Դուք նվազագույն ամոթ չունեք։ Դուք արժանապատվություն չունեք»։ Սրանից հետո ամբիոն են բարձրացել ԱԶԿ-ի անդամները։

ԱԶԿ խմբակցության նախագահ Աբդուլլա  Գյուլերը բղավել է Շիկին. «Բերանդ փակիր», ինչից հետո Շիկը հայհոյել է նրա հասցեին։

ԱԶԿ պատգամավոր Ալփայ Օզալանը հարվածել է Ահմեդ Շիքին, և պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել։