Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է․ «Լաչինի ճանապարհը Ադրբեջանի տարածքն է, և Բաքուն ազատ է ընդունելու ցանկացած որոշում, որն անհրաժեշտ է համարում: Դա Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է»։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Նախարարը կոչ է արել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ «տարբերություն չդնելով կողմերի միջև»։ «Տարածաշրջանում կայունության ճանապարհը համապարփակ խաղաղության պայմանագրի կնքման միջով է անցնում, և դրա համար կարևոր նշանակություն ունի Զանգեզուրի միջանցքի բացումը»,- ասել է Ֆիդանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններն, նշել է, թե հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն ընթանում է Ադրբեջանի հետ համաձայնեցված․ «Թուրքիայի դիրքորոշումն այսպիսին է՝ հարաբերությունները կկարգավորվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր պայմանավորվածությունների իրագործումից հետո»: