Ռուսաստանը գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաին...

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Կիեւում և Կիեւի մարզում խոցվել են «Ուկրտելեկոմ» և «ԴրիմԼայն» ընկերությունների տվյալների մշակման կենտրոնները։ Խոցվել են նաև վառելիքային ենթակառուցվածքի օբյեկտներ։

Օդեսայում խոցվել է «Նովայա Պոչտա» ընկերության լոգիստիկ կենտրոնը, որտեղ պահվել են ռազմական բեռներ։ Չեռնոմորսկի նավահանգստում խոցվել է չորաբեռնատար նավ՝ ռազմական գույքով և Ուկրաինայի ԶՈւ համար նախատեսված երկակի նշանակության բեռով։ Իզմայիլի նավահանգստում հարված է հասցվել «Դունայսուդոսերվիս» նավաշինական գործարանի ենթակառուցվածքին, որը զբաղվում է պարեկային նավակների տեխնիկական սպասարկմամբ և վերազինմամբ։

Ռուսական մարզերի երկնքում հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 254 անօդաչու թռչող սարք։