ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․
Պատերազմը 44 օր չտևեց․․․ Թե՛ Հայաստանի տարածքի մի հատվածի օպուպացիան, թե՛ 23 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ ու Արցախի էթնիկ զտումը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմի տարբեր փուլերն են։ Ադրբեջանի շարունակական պահանջերն ու սպառնալիքները Հայաստանի հասցեին այդ պատերազմի շարունակությունն են։
Նույնիսկ Փաշինյանի սպառնալիքները, թե եթե իրեն չընտրեն, Կիրանցի մոտակայքի տարածքները չհանձնեն, Տիգրանաշենը Քյարքի չկոչեն, Սահմանադրությունը չփոխեն պատերազմը կվերսկսի փաստում են, որ 20 թվականին սկսած պատերազմը քուն է մտել, բայց ամեն պահի, հրաբուխի նման, կարող է ժայթքել:



