ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի վախենում, որ իր փոխարեն պետության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի գործարար Իլոն Մասկը։
«Կա նոր կեղծ պատմություն այն մասին, որ Թրամփը զիջել է նախագահության ղեկը Իլոն Մասկին, ոչ, դա տեղի չի ունենա․ գիտե՞ք՝ ինչու, որովհետև նա չի կարող լինել ԱՄՆ-ի նախագահ»,-ասել է Թրամփը Ֆենիքսում (Արիզոնա) կայացած AmericaFest համաժողովում:
Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր, որ Մասկին անվանում են Միացյալ Նահանգների «ստվերային նախագահ»՝ դաշնային կառավարության ֆինանսավորման օրինագծի ընդունման գործընթացին նրա միջամտությունից հետո։
NBC հեռուստաընկերությունն, իր հերթին, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թրամփի շրջապատում արդեն սկսել են հոգնել Մասկի ազդեցությունից և քաղաքական գործչի կողքին նրա մշտական ներկայությունից։