Ամերիկացի զինծառայողները չպետք է գտնվեն Սիրիայում։ Այս մասին կիրակի ասել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով ապագա օգնական Մայք Ուոլթցը։
«[Նորնընտիր] նախագահ Թրամփը միանգամայն իրավացի է։ Նրա մանդատը, որը ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը, հետեւյալն էր. «Մի ներքաշեք մեզ մերձավորարեւելյան պատերազմների մեջ»,- ասել է նա լրագրող Բեն Շապիրոյի հարցազրույցում։ Սիրիայի արեւելքում եւ հյուսիս-արեւելքում ԱՄՆ ԶՈւ-ն տեղակայված է նավթահանքերի կողքին։