Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտորի նկատ...

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանը մեղադրվում է խոշոր չափի գումար վատնելու մեջ։

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ։

«Գործը փոխանցվել է Գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու համար», - Aysor.am-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը։

Նշենք, որ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է պաշտոնական դիրքն օգտագործելով՝ յուրացնելը կամ վատնելը` հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով։ Պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: