ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվայի կենտրոնին՝ Հաղթանակ...

Մայիսի 9-ի տոնակատարություններից ընդառաջ Մոսկվան ենթարկվել է անօդաչու սարքի հարձակման։ Ըստ «Euronews»-ի՝ երկուշաբթի գիշերը ԱԹՍ-ն հարվածել է Մոսֆիլմովսկայա փողոցի բարձրահարկ բնակելի շենքերից մեկին, որը գտնվում է Կրեմլից ընդամենը 7 կիլոմետր հեռավորության վրա։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաստատել է հարձակման փաստը՝ նշելով, որ տուժածներ չկան, իսկ հակաօդային պաշտպանությունը խոցել է սարքը։

Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռուսաստանի մայրաքաղաքն անցել է խստացված անվտանգության ռեժիմի։ Ուկրաինայի արտաքին հետախուզության տվյալներով՝ շքերթի նախապատրաստությունն ընթանում է «ռազմական մեկուսացման» պայմաններում, Մոսկվայում անջատվել է կապը, և քաղաք են բերվել հարյուրավոր ՀՕՊ համակարգեր։

Կրեմլն արդեն հայտարարել է, որ այս տարի Հաղթանակի օրվա շքերթը զգալիորեն կրճատվելու է. «օպերատիվ իրավիճակով» պայմանավորված՝ ռազմական տեխնիկայի և կուրսանտների անցումը չի նախատեսվում։

Մոսկվան ԱՄՆ վարչակազմին առաջարկել է հրադադար հաստատել շքերթի օրը, սակայն շարունակում է հրաժարվել Կիևի հետ որևէ ուղղակի շփումից։