Ութ տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան։ Ութ տարի առաջ այս երկիրը բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ, Նիկոլը կազմակերպեց թավշյա հեղափոխությունը և որոշեց ապառիսկայնացնել երկիրը։ Այս մասին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստին հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նշելով, թե այս ամենի արդյունքում Հայաստանը շահել է։
Մակրոնը նաև հայտարարեց, որ իրենց վստահում է ԱՄՆ-ն, բայց իրենց վստահում և հարգում են նաև իրանցիները։
«Իհարկե մենք միամիտ չենք իրանցիների հետ կապված, բայց պատերազմել էլ չենք պատրաստվում, ինչը կարող է նշանակել, որ կարող ենք ծառայություններ մատուցել դիվանագիտական, տնտեսական, ֆինանսական իմաստով, որ դյուրացնենք Հորմուզի ջրանցքի բացումը»,-հայտարարել է նա։



