Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրել է․ «Վաղը սրանք կգնան, իսկ մենք կմնանք մեր պրոբլեմների բեռով, որոնք սրանց չեն հուզում…
Բայց մեր պրոբլեմները մեզ էլ չեն հուզում, մեզ մի կտոր հաց է պետք ու մի թեթև տեսարաններ։
Էս եկածների մեջ միայն նրանց օդաչուները գիտեն Հայաստանը որտեղ է, ինչ տեսք ունի, կողքն ինչ կա, այն էլ նավիգացիոն համակարգի շնորհիվ։
Բայց լինենք անկեղծ` մեր հասարակության մեջ պայմանական 100 հոգուց քանի՞սը գիտեն` Հայաստանը որտեղ է քարտեզի վրա, ինչն է Հայաստանի մոտ, ինչն է հեռու…
Այսպես հեշտ է ապրել, հավանաբար ուրախ է, իսկ վերջում, դե վերջում էլի կբողոքենք աշխարհագրական դիրքից, որն այդպես էլ քարտեզի վրա չենք գտնի»։



