Այդպես էլ չհասկացա որևէ արևմտյան պաշտոնյայի ժամանման առիթով ցույցերից դժգոհողնորին։
Ես իմ կյանքի ամենաշատ, ամենասուր, ամենատարբեր հարցերով ցույցերին ականատես եմ եղել Բրյուսելում ապրելու ժամանակահատվածում։
«Ամոթ է, պիտի լավ ընդունենք» տիպի արտահայտությունները քաղքենիության դրսևորումներ են։ Մենք պերիֆերիա չենք, որի «սպիտակ տերերը» այցի են եկել, մենք էլ պետք է գոհացնենք։
Բնական է, ամեն երկրի իրեն հասկանալի ճանապարհով ուղերձ փորձել փոխանցելը։
Չեմ կարծում, որ օրինակ Իրանի կամ Չինաստանի պատվիրակություներից մեկը կպահանջեր արձագանքել ժողովրդավարական նահանջին, որովհետև ոչ այդ երկրները, ոչ էլ ուրիշներն իրենց չեն դիրքավորել աշխարհում ժողովրդավարություն տարածողներ ու պաշտպանողներ, չեն սահմանել չափորոշիչներ ու երկրներից չեն պահանջում դրանք պահպանել։
Դա արել է ԵՄ֊ն, բնական է, որ այդ հարցերով ակնկալիք կա ԵՄ֊ից ու հարցեր կան ԵՄ֊ին։



