Տեսանյութ.Անհետ կորած զինծառայողի հորից խաբեո...

Հ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Հ.-ն տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող Ս. Խ.-ն մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին՝ անհետ կորել է, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2021 թվականի փետրվարի 3-ին վերջինիս հորը՝ Հ. Խ.-ին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ ներկայացել է որպես հատուկ ծառայությունների պաշտոնատար անձանց հետ կապեր ունեցող անձնավորություն՝ հայտնելով, թե իբր նրանց միջոցով ճշտել է, որ որդին գտնվում է Բաքու քաղաքի քրեակատարողական հիմնարկներից մեկում, որտեղից վերջինիս նախ երկրորդ երկիր, իսկ այնուհետ ՀՀ տեղափոխելու համար անհրաժեշտ է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցներին տալ 3000 ԱՄՆ դոլար կաշառք: Միաժամանակ, Ս. Խ.-ի տեղափոխման առաջին փուլը կազմակերպելու, այն է՝ Բաքու քաղաքից երկրորդ երկիր տեղափոխելու պատրվակով Ա. Հ.-ն վերջինիս հորից պահանջել է խոշոր չափերի՝ 521,130 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար: