ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սորոսի գրասենյակի մոտ իրավիճակը լա...

Այսօր «ՎԵՏՕ»-ն կրկին բողոքի ակցիա է կազմակերպել Սորոսի գրասենյակի մոտ, որտեղ մի խումբ ոստիկանական ուժեր էին կուտակված։ Շարժման  հիմնադիր Նարեկ Մալյանը հայտարարեց, որ իրեն ոչինչ չի խանգարելու գրասենյակի մոտ հասնելու հարցում։

Նա փորձեց ճեղքել ոստիկանական պատնեշը, ինչից հետո իրավիճակը լարվեց. քաշքշուկ եղավ ոստիկանների ու ակտիվիստների միջև։

Վերջինս բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց մոբիլիզացվել Սորոսի գրասենյակի մոտ, որպեսզի ճեղքեն ոստիկանական պատնեշն ու, ի վերջո, ակցիան իրականացնեն հենց գրասենյակի առջև։