ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կա...

Ամերիկյան զինվորականները մտադիր չեն ներխուժել Իրանի օդային կամ ջրային տարածք Հորմուզի նեղուցում «Project Freedom» գործողության իրականացման ժամանակ, որն ուղղված է նեղուցից նավերի անվտանգ դուրսբերման ապահովմանը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ զինված ուժերին պետք չի լինի մտնել Իրանի ջրային կամ օդային տարածք: Դրա անհրաժեշտությունը չկա»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ: