Տեսանյութ. Ալիևները մեկնել են Շուշի , որտեղ մ...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ տիկնոջ՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի հետ մեկնում է Շուշի, որտեղ մասնակցելու է "Հարիբյուլբյուլ" երաժշտական փառատոնին։ Այս մասին Մեհրիբան Ալիեւան հրապարակել է տեսանյութ, որում Իլհամ Ալիեւը ներկայացրել է մանրամասներ այցի հետ կապված։ Ինչպես եւ կարելի էր սպասել, Ալիեւները Շուշին համարել են Ադրբեջանի պատմական քաղաք եւ հայտարարել, որ ադրբեջանցիները այդ հողերում ապրելու են հավերժ։