
Իրանը հողի տակ հրթիռներ է տեղակայել ԱՄՆ-ին պատասխանելու համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին, տեղեկացրել է «Թեհերան Թայմս» պարբերականը։ «Իրանի զինված ուժերը պատրաստել են հրթիռներ, որոնք կարող են խոցել ԱՄՆ-ի հետ կապված դիրքերը՝ Թրամփի ռազմական գործողությունների մշտականսպառնալիքների ֆոնին: Այդ պատրաստ հրթիռների զգալի մասը տեղակայված է երկրի տարածքով մեկ սփռված ստորգետնյա օբյեկտներում, որոնք նախատեսված են օդային հարվածներին դիմակայելու համար»,- գրել է թերթը։ «Թեհերան Թայմսի» տվյալներով՝ իրանցիները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ բանակցություններից՝ հայտարարելով, որ պատրաստ են վճռական պատասխան տալ ցանկացած ագրեսիայի։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ եթե Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնության չգան իրանական միջուկային ծրագրի շուրջ, ապա ԱՄՆ-ը հզոր ռմբակոծության կենթարկի Իրանին։