Շաքի գյուղում տուն ներխուժած և կրակոցներ արձակած ադրբեջանցի զինծառայողն անհամեմատ ավելի լավ պայմաններում է պահվում, քան Հայաստանի իշխանությունների քաղաքական ընդդիմախոսները։ Այս մասին նոյեմբերի 11-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
«Գիտե՞ք՝ որտեղ է պահվում ադրբեջանցի զինվորը։ ԱԱԾ-ի հայտնի պադվալում՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։ Բայց կարո՞ղ եք կռահել, թե ինչպիսի պայմաններում՝ աննախադեպ լավ», — ընդգծել է Գրիգորյանը՝ հավելելով, որ հարևան խցում անմարդկային պայմաններում պահվում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների այլ առաջնորդներ։
«Սա է իշխանությունների դեմքը. գերազանց պայմաններ՝ ադրբեջանցի զինվորի համար, և անմարդկային պայմաններ՝ նրանց քաղաքական ընդդիմախոսների համար», — եզրափակել է Գրիգորյանը։



