Պետք է օրենքի առաջ պատասխան տա նաև այն դատավո...

Այն դատավորը, ով քաղաքական գործով կալանքը տալիս է, պետք է իմանա, որ կարող են լինել նման հետևանքներ, ինքն իր խղճի առաջ, օրենքի առաջ պետք է հետագայում իր պատասխանը տա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկ կալանավայրում Ստեփանավան համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքին:

Գրիգորյանը նշեց, որ նա մահացել է պետության լիակատար վերահսկողության ներքո, հետևաբար ամբողջությամբ պատասխանատվություն կրում է պետությունը, բայց պատասխան պետք է տա նաև այն դատավորը, ով կալանքի որոշում է կայացրել:

«Սա պետք է հստակ փաստել, ինչու՞ հնարավոր չէր տնային կալանք տալ, հիմա դուք տեսնում եք չէ, ինչքան քաղաքական գործ կա, գլխավոր դատախազի անմիջական ցուցումով, բոլորը գնում են ուղիղ կալանքի միջնորդություններ, տնային կալանք, վարչական վերահսկողություն, որևէ բան չի էլ քննարկում, միանգամից կալանք, համապատասխան դատավորները այդ կալանքը տալիս են, նույնիսկ հետագայի համար չեն էլ մտածում, իրենց պատասխանատվությունը չեն զգում, Արսեն Գևորգյանի դատավորը եղել է դատավոր Գրիգորյանը, այս մարդը շատ հանգիստ խղճով, իմանալով, որ քաղաքական գործ է, կալանք է տվել Արսեն Գևորգյանին, մենք, բնականաբար, մշտապես ասում ենք, որ  ընդհանուր պետությունն է կրում պատասխանատվություն, բայց ուզում եմ, որ նաև կոնկրետ անձինք իրենց վրա զգան այդ պատասխանատվությունը և դրա հետևանքները։ Այն դատավորը, որ քաղաքական գործով կալանքը տալիս է, պետք է իմանա, որ կարող են լինել նման հետևանքներ, ինքն իր խղճի առաջ, օրենքի առաջ պետք է հետագայում իր պատասխանը տա»,- ասել է Աննա Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կալանավայրում ինֆարկտից մшhացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը: