Սուրեն Պետրոսյանը «իջել է ջրի հատակը, մինչև ա...

Տավուշը հանուն հայրենիքի շարժման մասնակից Սուրեն Պետրոսյանը, որ այս տարվա մայիսին աշխարհացունց հայտարարություններ էր անում և պնդում, որ իր պայքարը չի կանգնի ոչ մի խոչընդոտի առաջ, արդեն մի քանի ամիս է անհետացել է։ Պետրոսյանը ռադարներից դուրս մնաց, երբ պարզ դարձավ, որ հունիսի 12-ի բախումների օրը անհետացել է հանրահավաքի վայրից, հետո թիմակիցները հայտարարել էին, թե նրան առևանգել են, իսկ ինքը մի քանի օր հետո պնդում էր, որ իրեն չեն առևանգել, այլ շատ վախենալու կառույցից տարել են Հրազդան մի քանի ժամ զրուցելու։ Այդ խայտառակ միջադեպից հետո Պետրոսյանը հայտարարեց, որ ասուլիս է տալու, բայց չեղարկեց այն, ըստ էության վախենալով լրագրողների խաչաձև հարցերից։

Պետրոսյանի էջից հասկանալի է դառնում, որ նա քաղաքական իմաստով «իջել է ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»։ Փորձում է մոռացնել տալ իր անվան հետ կապված այդ ամոթալի էջը։ Եվ որպեսզի մարդիկ մոռանան, որ նա անկասելի պայքար խոստանալուց հետո Բաղրամյանում բախումների օրը մենակ է թողել ժողովրդին ՝ իր էջում հրապարակում է տեսանյութ, թե ինչպես է թենիս խաղում կամ ինչպես է բանակում ծառայած չլինելով կրակում հրաձգարանում։ Կարճ ասած ցույց է տալիս, թե իր մոտ ամեն բան կարգին  է ու փորձում է  ռեաբիլիտացվել։

Պետրոսյանին իհարկե կարող են տարբեր խորհուրդներ տալ, բայց ինքը լավ պետք է հասկանա, որ Հայաստանում, երբ գործիչը քաղաքականապես հեղինակազրկվում է, այնպես ինչպես ինքն է հեղինակազարկվել՝ հետդարձի ճանապարհ սովորաբար չի լինում։ «Խրամատը թողողին» նորեն խրամատ չեն վստահում։ Արթուր Բաղդասարյանի, Արտաշես Գեղամյանի և Էդմոն Մարուքյանի օրինակները պետք է ուսանելի լիներ։ Իհարկե կարող է շարունակել բարձրագոչ հարցազրույցներ տալ, դիտումներ հավաքել, բայց այդ ամենը անիմաստ ժամանակի կորուստ է լինելու։ Պետրոսյանը լավ կանի գնա և Եվրոպայում իր լոգիստիկ բիզնեսով զբաղվի, եթե իհարկե բիզնեսն իրականում իրենն է։ Մարդ ես, կարող է այդ հարցում էլ սև, կամ ինչպես ռուսներն են ասում чёрный դրվագներ կան, ով գիտե։