ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը չորեքշաբթի կգումարի ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստ Կիեւի խնդրանքով, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով դաշինքի մամուլի ծառայությանը։
«Հանդիպումը տեղի կունենա դեսպանների մակարդակով»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ֆարահ Դահլալան։
«Սպասվում է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը դաշնակիցներին տեսակապով կտեղեկացնի մարտադաշտի իրավիճակի եւ առաջնահերթ կարիքների մասին»,- ավելացրել է նա։