Սրանց կանգնացնելու համար նախ պետք է իշխանությ...

Երկիրը բարոյալքման, հասարակական պառակտման և վերջնական կազմալուծման տանելու ճանապարհին իշխանությունը փորձելու է թաղել Անկախության հռչակագիրը․ գրել է ԱԺ «Պատիվ  ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Նպատակը զուտ փաստաթղթային սրբագրում կամ խմբագրում անելը չէ, սա գաղափարական բաժանման խաչմերուկ է, որի մի կողմում արժեքներ են, պատմական իրողություններ, ազգային դիմադրություն, հասարակական կենսունակություն, պետականության ուղենիշներ և նպատակներ, իսկ մյուս կողմում` դատարկություն, ոչնչություն, անարժանապատվություն, ազգային արմատների չորացում, արժեքային անապատացում և պարզապես դավաճանություն:

Իշխանությունը սա արել է նպատակային` ելնելով իր համոզմունքներից:

Սրանց կանգնացնելու համար նախ պետք է իշխանությանը ջախջախել գաղափարապես՝ հասարակության գիտակցությանը հասցնելով դրա անհրաժեշտությունն ու դիմադրության կարևորությունը, այնուհետև անցնել ծրագրային գերակայությանը»,- ընդգծել է Տիգրան Աբրահամյանը: