Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի գծով օգնական Ջեյք Սալիվանի հետ։ Այս մասին տեղեկացրել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Հանդիպումը կայացել է Պեկինի Ժողովրդական հավաքների տանը։ Հեռուստաալիքն առայժմ չի տեղեկացրել նրանց խոսակցության մանրամասների մասին։
Սալիվանը առաջին անգամ է Չինաստանոմ։ Մինչ այդ նա հանդիպել էր Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի, ինչպես նաեւ Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Չժան Յուսյայի հետ։