Շվեդիան ավելի քան պատրաստ է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հուլիսի 10-ին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովից առաջ։
Կառավարության ղեկավարի խոսքերը զետեղվել են կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
«Մենք նպատակաուղղված աշխատել ենք ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար, և Թուրքիայի և մյուս անդամ երկրների հետ երկխոսությունը շարունակվում է: Շվեդիան ավելի քան պատրաստ է դառնալ պաշտպանական դաշինքի 32 դաշնակիցներից մեկը»,- ասել է Քրիսթերսոնը:
Հանդիպմանը Շվեդիայի վարչապետը կմասնակցի երեք աշխատանքային նիստի, որոնցում կքննարկվեն անվտանգության ու պաշտպանական քաղաքականության ընթացիկ հարցեր։ Նա նաև բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։