ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ, հայտնում է РИА Новости-ն:
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», հայտնել է ՌԴ ՊՆ-ից:



