Իրանը հավերժ կարգելի Հորմուզի նեղուցով անցումն բոլոր այն նավերին, որոնք կմտնեն Թեհրանի կողմից ջրային տարածքի հայտարարված արգելված գոտի: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Հորմուզի նեղուցի արգելված գոտով, որի ճշգրիտ կոորդինատները լրացուցիչ կհայտարարվեն, ցանկացած նավի անցման դեպքում դադարեցվում է այդ նավին ցանկացած ծովային, ապահովագրական և լոգիստիկ ծառայությունների մատուցումը: Այն կզրկվի իրավունքից նույնիսկ Հորմուզի նեղուցով անցնելու հետագա փորձերի ժամանակ»,- ասել է նա:
Մոհեբիի խոսքով՝ արգելված գոտի կհայտարարվի Հորմուզի նեղուցից արևելք ընկած շրջանը, ներառյալ Չաբահար նավահանգստի շրջանները և Օմանի ու Արաբական ծովերի հատվածները:



