Իրավապահները պետք է պարզաբանեն՝ ինչպե՞ս կարող...

«Սահմանադրական դատարանի որոշման ուժով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պարտականությունն է առաջադրել նախագահի տեղակալի թեկնածու, և Դոնթի բանաձևի իրացման տեսանկյունից պետք է իրականացվի նաև դրա երաշխավորումը։

Ես առնվազն երեկ մասնակցել եմ երկու այլ մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրություններին, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների շատ հակիրճ ելույթները պարունակում էին նաև Դոնթի բանաձևի նկատմամբ հետևողական լինելու դիրքորոշում, ինչն, իհարկե, այսօր որևէ կերպ չի նկատվում։ Ինչևէ, ամեն մշտական հանձնաժողով կարող է ունենալ իր տարբերակված մոտեցումը, բայց այստեղ առկա է նաև Սահմանադրական դատարանի որոշման իրացման հանգամանքը։»,- ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։