«Քննարկում ենք մի թեկնածուի թեկնածություն, ով դոգմատիկ կերպով պնդում է՝ պետք է ընդունել Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությունը, չկա այլ ճշմարտություն, բացի Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանը մի օր ասի, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է կործանվի, որ Ադրբեջանի Հանրապետությունն ապրի, Մարիա Կարապետյանը դրա մասին գաղափարական, հիմնավոր տեքստ կգրի, այնպես կհիմնավորի, համարյա կհամոզի մի քիչ անտեղյակ մարդու»,- ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



