Ամեն տեղ Անդրանիկ Թևանյանին տեսել եմ և՛ որպես...
2024 թվականի օգոստոսի վերջին Իրաքում եզդիների նկատմամբ բռնությունների նոր ալիքի վտանգ էր զգացվում։ Քուրդ հոգևորականները կոչ էին անում հարձակվել եզդիների վրա։ Իրավիճակը խիստ լարված էր, իսկ մենք այստեղ՝ մտահոգ ու նոր սարսափի սպասումով։
Հայկական մեդիայում լուրը տարածվելուց հետո զանգ եմ ստանում Անդրանիկ Թևանյանից, թե բա՝ չգնա՞նք, տեղում հասկանանք՝ ինչ խնդիր կա։ Միասին ճանապարհ ենք ընկնում, հասնում Իրաք, տեղում հանդիպում եզդիների հրամանատարի, քուրդ քաղաքական գործիչների հետ։ Այդ ընթացքում իրավիճակն արդեն բավական հանդարտվել էր։
Այդ ընթացքում, ամենօրյա ռեժիմով, Թևանյանի հետ քննարկում ենք, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի դերը տարածաշրջանում և որքան կարևոր է տարածաշրջանի բնիկ, պետականություն չունեցող ժողովուրդների համար, որ Հայաստանը ուժեղ լինի ու սերտ կապեր ունենա այդ ժողովուրդների հետ։
Հետո միասին գնում ենք Դոնբաս։
Ամեն տեղ Անդրանիկ Թևանյանին տեսել եմ և՛ որպես մարդասեր ու կարեկից մարդ, և՛ որպես Հայաստանի շահն առաջ տանող քաղաքական գործիչ։
Հ․Գ․ Լուսանկարն արված է եզդիների գլխավոր սրբավայրում՝ Լալիշում։ Թևանյանը, կարծեմ, առաջին հայ քաղաքական գործիչն է, որ եղել է սուրբ Լալիշում։ Իմ կողքին սրբավայրի կառավարիչ հոգևորականն է՝ Բավե Չաուշը, իսկ Թևանյանի կողքին եզդիների հրամանատարը՝ Հեյդար Շաշոն։
Վստահ եմ՝ այս փորձությունը կանցնի, ու դեռ կգնանք Իրաք։ Այս անգամ էլ ոտաբոբիկ քայլելու ու զրուցելու մեծ հավես կա։
Բորիս Մուրազիի ">ֆեյսբուքյան էջից։