Նարեկ Նալբանդյանի բիզնեսը ստուգելու հարցով կաշկանդված չենք, «88» սուպերմարկետներում խախտումներ կան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Բիզնեսներում հարկային պարտավորությունների մասին պարբերաբար առիթ եմ ունեցել խոսելու, որ մենք որևէ կաշկանդվածություն չունենք որևէ բիզնեսում վերահսկողություն անելու, և եթե խոսում ենք տվյալ անձի հետ փոխկապակցված բիզնեսների մասին, միշտ եղել են այդպիսի ստուգումներ առանց բացառության։
Վերջին անգամ ստուգումներ ենք իրականացրել այս տարվա առաջին կեսի ընթացքում, Էական խախտումների թվերը հիմա կոնկրետ չեմ հիշի իհարկե, եղել են և՛ էական, և՛ փոքր, և՛ միջին խախտումներ։ Եթե առաջիկայում մեր վերլուծությունները ցույց կտան, որ շարունակվում են ինչ-որ խախտումներ գրանցվել, այդ թվում այդ բիզնեսների մոտ, մենք մեր գործողությունները անկախ որևէ իրավիճակից կանենք»,– նշել է Հակոբյանը։



