Սեպտեմբերի 7-ին, Հատիս լեռան լանջին, կկայանա...
Ս. թ. սեպտեմբերի 7-ին, ժ. 11:30-ից մինչև 22:00-ն, Կոտայքի մարզի <<Ակունք>> համայնքի Զովաշեն գյուղում ՝ Հատիս լեռան լանջին, կկայանա հացահատիկի <<Հացօրհնեք>> փառատոնը, որը խոստանում է դառնալ ամենազանգվածային համահայկական տոնը և եկող տարվանից կրելու է միջազգային բնույթ:
Փառատոնին կմասնակցեն 30-ից ավելի պարախմբեր տարբեր մարզերից, ինչպես նաև <<Ակունք>> ազգագրական և <<Բերդ>> պարային անսամբլները, <<Հայ մյուզիք բենդ>>-ը, <<Դոմիսոլ>> երգչախումբը, սիրված երգիչներ Վարդան Բադալյանը, Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Համբարյանը, Սեդա Թևանյանը, Սամվել Գալստյանը, Հրաչյա Սաֆարյանը, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը:
Փառատոնի հատուկ հյուրն է <<Արարատ-բենդ>> ը ՌԴ Մոսկվայից:
______________________________________________
Փառատոնի ընթացքում տաղավարներում կներկայացվեն հայ և այլ ազգությունների հացատեսակներ, ավանդական ուտեստներ, հուշանվերներ և այլն:
Սիրով սպասում ենք բոլորիդ: