«Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 7-ամյա տղա է մ...

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 00։40-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է Երևանի բնակիչ՝ 7-ամյա Ռաֆիկ Մ-ն։

Երեխան հիվանդանոց է ընդունվել դեկտեմբերի 24-ին, ու երբ նրա հարազատներին տեղեկացրել են, որ երեխան մահացել է, փորձել են բժիշկներից պարզել մահվան պատճառը, հիվանդանոցի բժիշկներից Հրաչյա Գրիգորյանը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին ու հայտնել, թե մահացած երեխայի հարազատները դրսևորում են ոչ ադեկվատ պահվածք. կոտրում են հիվանդանոցի գույքը և այլն՝ փորձելով մեղադրել մահացած երեխայի հարազատներին։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մանրամասները՝  սկզբնաղբյուրում։