Սաուդյան Արաբիայի արքայազնին դիմավորել են «Զվ...

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը։ Այդ մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը Սաուդյան Արաբիայի արքայազնին դիմավորել է «Զվարթնոց» օդանավակայանում։

«Դիմավորեցի Սաուդյան Արաբիայի Թագավորության Նորին Արքայական Մեծություն արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Պապոյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Սաուդյան Արաբիան երկար ժամանակ դիվանագիտական հարաբերություններ չունեին։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են միայն 2023 թվականի նոյեմբերի 25-ին։