«Ես չեմ վախենա այս բառից»․ Լևոն Քոչարյանը կոշ...

Շատ անընդունելի է և վիրավորական, երբ այս ամենի մեջ փորձում են ուրիշ կոնտեքստում մեղավորության սլաքներ ուղղել, որովհետև բացի նրանից, թե ինչ ծանր օր էր դա մեր պետականության, մեր երկրի համար, նաև մեր ընտանիքի համար այդ օրն անձնական ողբերգություն էր, որովհետև զոհվել են մարդիկ, ովքեր մեր ընտանիքի ընկերներն էին, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

Լրագրողները մեջբերել են ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի այսօրվա խոսքը, որում նա նշել էր՝ հնչում են կարծիքներ, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքը, առնվազն քաղաքականապես, ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին: 

«Կատարյալ սրիկայություն է նման բան ասելը, ես չեմ վախենա այս բառից, որովհետև դա հենց դա է»-ասել է Լևոն Քոչարյանը: