Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ։
ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերը։
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ կարեւորության այլ թեմաների։



