Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ենթակառուցվ...

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդեին։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստան-Ֆրանսիա համագործակցության զարգացման հնարավորությունները ենթակառուցվածքների, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման և միջտարածաշրջանային համագործակցության ոլորտներում։

Անդրադարձել ենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան–Քաջարան հատվածում Բարգուշատի թունելի կառուցման ծրագրին:

Քննարկել ենք ծրագրի իրականացման հետագա քայլերը:

Անդրադարձել ենք նաև ջրային ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերին։

Մասնավորապես, քննարկել ենք Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ իրականացվող նախաձեռնությունները, այդ թվում՝ Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման համակարգերի զարգացման ծրագրերը, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ենթակառուցվածքների արդիականացման հնարավորությունները։

Երկուստեք կարևորել ենք նաև Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը։

Կարևորել ենք առկա համագործակցության շարունակական զարգացումն ու փոխգործակցության ընդլայնումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով»,- գրել է նախարարը։