Մոսկվայում մեկնարկել է Գազ արտահանող երկրների...

Մոսկվայում մեկնարկել է Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) անդամ պետությունների ղեկավարների VIII գագաթնաժողովը։

Գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է քննարկել գազի համաշխարհային շուկայի զարգացումները, էներգետիկ անվտանգության հարցերը և գազ արտահանող երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Ֆորումի լիիրավ անդամներն են Ռուսաստանը, Իրանը, Վենեսուելան, Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ալժիրը, Բոլիվիան, Եգիպտոսը, Հասարակածային Գվինեան, Լիբիան, Նիգերիան և Տրինիդադ և Տոբագոն։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Արևմուտքի՝ Ռուսաստանին համաշխարհային գազի շուկայից դուրս մղելու փորձերը, հայտարարել է, որ այդ քայլերը հակառակ արդյունքն են տվել։

«Գիտեք՝ Ռուսաստանում այսպիսի ասացվածք կա․ «Ուրիշի համար փոս մի՛ փորիր, այլապես ինքդ կընկնես դրա մեջ»։ Իմ կարծիքով՝ հենց դա էլ այսօր տեղի ունեցավ Եվրամիության երկրներում»,- հայտարարել է Պուտինը։