Սանդուն Մերձդնեստրում ռազմական գործողության ծ...

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Մերձդնեստրում ռազմական գործողության ծրագիր է պատրաստում, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նա չի փորձի պատերազմ սկսել. այս մասին ասվում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից ՏԱՍՍ-ին ստացված հաղորդագրության մեջ։

ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը նշել է, որ Մոլդովայի նախագահը վերջերս հանդիպում է ունեցել երկրի կառավարության ղեկավարության հետ էներգետիկ անվտանգության հարցերի շուրջ։

«Հանդիպումն ավարտվել է Սանդուի խոսքերով Մերձդնեստրում վերահսկողություն հաստատելու և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ ներկայությունը վերացնելու համար ռազմական գործողության պլան մշակելու անհրաժեշտության մասին: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Մոլդովայի նախագահն իրականում չի փորձի իրական պատերազմ սկսել տարածաշրջանում», - հաղորդում է ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը։