«Հայ ձեռներեցների ասոցիացիայի» և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Ռուբեն Վարդանյանի կալանավորումն անվանել է «բացահայտ անարդարության դրսևորում» և կոչ արել ՀՀ ԱԳՆ-ին անհապաղ միջոցներ ձեռնարկել նրա վերադարձի համար։ Այս մասին հայտնել են ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից։
«Ռուբենը հայտնի է առաջին հերթին որպես մարդասեր, բարերար․ մարդ, ով շատ բան է արել բարեգործության ոլորտում Ռուսաստանում, Հայաստանում, իրականացրել միջազգային մարդասիրական նախաձեռնություններ։ Ես Ռուբենին ճանաչում եմ որպես իսկական հայրենասերի, ով ժողովրդի հետ միասին անցել է հայրենիքի ծանր փորձությունների միջով»,- ասել է Կարապետյանը՝ նշելով, որ միշտ աջակցել է Վարդանյանի մարդասիրական ծրագրերին։
«Հորդորում եմ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանի վերադարձի համար»,- ընդգծել է Սամվել Կարապետյանը։