Կանխվել է ձիու մսի վաճառքը․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին շարունակել է վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման շուկայում։

Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, Գեղարքունիքի մարզում իրականացվող ստուգայցերի ընթացքում Տեսչական մարմնի անասնաբուժության վարչության տեսուչների կողմից հայտնաբերվել է անհայտ ծագման ձիու մսի մեծ քանակություն։

Ըստ ստացված տեղեկությունների՝ ձիու մսի իրացումը նախատեսված է եղել իրականացնել Երևանի «ԳՈՒՄ»-ի շուկայի հարակից տարածքում, ինչպես նաև Վանաձոր քաղաքում։

ՍԱՏՄ տեսուչների արագ ու համակարգված գործողությունների արդյունքում անհայտ ծագման միս-մսեղիքի իրացումը կանխվել է, հայտնաբերված 965 կգ միսն առգրավվել է և ոչնչացվել՝ տեսուչների վերահսկողության ներքո։

Վերահսկողական միջոցառումները շարունակվում են։