«Պուտինի նստավայրի վրա հարձակումը աhաբեկչական...

Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակումը ահաբեկչական գործողություն է, որն ուղղված է և՛ Պուտինի, և՛ Թրամփի ջանքերի դեմ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դա ուղղված է ոչ միայն անձամբ նախագահ Պուտինի դեմ, իսկ այստտեղ կցանկանայի հիշել Զելենսկու Սուրբ Ծննդյան ուղերձը և Պուտինին ուղղված նրա խոսքերը։ Այն ուղղված է նաև Թրամփի դեմ՝ ուղղված նախագահ Թրամփի ջանքերին խափանելուն, որոնք ուղղված էին ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելուն», - ճեպազրույցի ժամանակ ասել է Դմիտրի Պեսկովը։

Պեկինը կոչ է արել ուկրաինական հակամարտության կողմերին խուսափել հետագա սրացումից։

«Մենք կոչ ենք անում բոլոր համապատասխան կողմերին պահպանել երեք սկզբունք՝ կանխել հակամարտության տարածումը, խուսափել ռազմական գործողությունների սրացումից ու զերծ մնալ սադրանքներից՝ իրավիճակի լիցքաթափմանը նպաստելու և ճգնաժամի քաղաքական կարգավորման նպատակով պայմաններ ստեղծելու համար», - ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ծյանը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտնել էր ՌԴ Նովգորոդի մարզում Պուտինի նստավայրի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին: Նա հարձակման մասին որևէ հաստատում չի տվել: