Արմեն Գրիգորյանը 252 հազար դրամ արժողությամբ...

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ամանորի առթիվ նվեր է ստացել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Գրիգորյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած պաշտոնյայի նվերների հաշվառման ձևաթղթից։ Դեսպանությունը նրան վիսկի է նվիրել (Chivas Regal, 25 year old, 0.7 L): Գրիգորյանը ալկոհոլային խմիչքի արժեքը 252 հազար դրամ է գնահատել։ Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։