Սահմաններին վնասազերծվել է ավելի քան 4000 ահա...

Իրանի սահմանային ոստիկանության հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ալի Գուդարզին երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրանական ընթացիկ տարվա սկզբից, որն ավարտվում է մարտի 20-ին, սահմաններին վնասազերծվել է ավելի քան 4000 ահաբեկչական խմբավորում, հայտնում է Mehr-ը։

Նշելով, որ սահմանապահ ծառայության օպերատիվ կարողություններն ու պատրաստականությունը բարելավվել են, նա ասել է, որ սահմանապահներն այժմ անօդաչու սարքեր են օգտագործում ցամաքային և ջրային սահմանները վերահսկելու համար:

Գուդարզին ընդգծել է, որ Իրանի սահմանային ոստիկանությունն առաջիկա երեք տարիների ընթացքում 3 միլիոն եվրո կհատկացնի սահմանները արգելափակելու համար: