Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը RIA Novosti-ին տրված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի առևտրային կապերն Իրանի հետ՝ անկախ Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների: Իր խոսքում Չիժովն ասել է.
«Մեր կոլեգաները հաճախ մեզ հարցնում են, թե ինչո՞ւ Ռուսաստանը և Չինաստանը չեն ստեղծում իրենց INSTEX-ը: Այս հարցին մեք պատասխանում ենք հարցով՝ ինչու՞ է դա մեզ պետք, չէ՞ որ մենք առևտուր արել ենք և կշարունակենք անել»:
Նշենք, որ INSTEX-ը ստեղծվել է եվրոպական երկրների կողմից՝ Իրանի հետ առևտուրը պահպանելու համար:



