Սողոմոնյան կղզիների վարչապետ Ջերեմիա Մանելին...

Սողոմոնյան կղզիների վարչապետ Ջերեմիա Մանելին պաշտոնանկ է արվել մայիսի 7-ին երկրի խորհրդարանում վստահության քվեարկության արդյունքում պարտվելուց հետո։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Մանելին քվեարկությունը պարտվել է ձայների 26-22 հարաբերակցությամբ, երկու պատգամավոր ձեռնպահ է քվեարկել, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Պատերսոն Օտին։

Վարչապետը կշարունակի պաշտոնավարել մինչև գլխավոր նահանգապետի կողմից պաշտոնանկ արվելը. վերջինս հանդես է գալիս որպես պետության ղեկավարի՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզի ներկայացուցիչ։

Reuters-ը նշում է, որ Ավստրալիայից 1600 կմ հյուսիս-արևելք գտնվող Սողոմոնյան կղզիների ռազմավարական նշանակությունը վերջին տարիներին ուշադրության կենտրոնում է եղել Չինաստանի հետ կապերի ամրապնդման շնորհիվ։ 2022 թվականին երկիրն անվտանգության պայմանագիր է կնքել Չինաստանի հետ, ինչը մտահոգություն է առաջացրել Միացյալ Նահանգների և Խաղաղ օվկիանոսի հարավային շրջանի հարևանների մոտ։

Մանելիի պաշտոնանկությունը պայմանավորված է նրանով, որ մարտին կառավարության շուրջ 10 նախարար անցել է ընդդիմության կողմը։