Ալեն Սիմոնյանի ասածը Բելառուսի նկատմամբ ինչ ո...

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, ով Բելառուսն անվանել էր Ռուսաստանի նահանգ, նախանձում է Մինսկի հաջողություններին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Իմ կարծիքով, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը և որոնց չի հասել իր երկիրը՝ իր թիմի ղեկավարման ներքո։ Նախանձից է ասել», - ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ Սիմոնյանի համար լուսնի չափ հեռու են Բելառուսի տնտեսական, արդյունաբերական, արտադրական և գյուղատնտեսական հաջողությունները։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Բելառուսի ԱԳՆ-ն կանչել էր Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին և բողոք հայտնել հայկական կողմի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ։

Ավելի վաղ Սիմոնյանը, նախըտրական քարոզարշավի հետ կապված, հայտարարել էր, թե իրենք թույլ չեն տա Հայաստանը վերածել նահանգի և չեն կառավարվի Բելառուսի օրինակով։

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Ռուսլան Վարանկովը նման հայտարարությունն անվանել էր դիվանագիտական էթիկայի կոպիտ խախտում և նախընտրական պոպուլիզմ։