Ռուսաստանը հանդես է եկել հայ-ադրբեջանական համ...

Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում առաջարկել է Երևանին և Բաքվին օգնություն ցուցաբերել սահմանային իրավիճակում և սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների համար ստեղծել հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Տաջիկստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո։

«Երեկ մենք արդեն ոչ պաշտոնական ռեժիմով սկսեն ենք ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը։ Մենք դիտարկել ենք մեր հայ գործընկերների խնդրանքը և այդ խնդրանքին համապատասխան՝ քննարկել ենք Երևանի և Բաքվի հարաբերություններում ստեղված իրավիճակը։ Կողմերի հետ նախնական պայմանավորվածության համաձայն՝ ՌԴ-ն օգնություն է առաջարկել սահմանազատման և սաահմանագծման աշխատանքների մեկնարկի համար՝ հանդես գալով այդ նպատակի համար հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որում Ռուսաստանը կկարողանա մասնակցել խորհրդատուի կարգավիծակով, եթե ցանկանում եք՝ միջնորդի»,- ասել է Լավրովը։