Ժամկետային ծառայության զորակոչային տարիքը 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանա մինչև 30 տարեկան։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
Զորակոչային տարիքի բարձրացման մասին օրինագծի փոփոխությունները հավանության են արժանացել Պետդումայի պաշտպանության հարցերով պրոֆիլային հանձնաժողովի կողմից։
Փաստաթղթի համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից ժամկետային ծառայության զորակոչի են ենթակա 18-ից մինչև 30 տարեկան տղամարդիկ։ Նոր նորմերը չեն ենթադրում զորակոչային տարիքի վերին շեմի աստիճանական բարձրացում:
Փոփոխությունները կատարվում են «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում։
Մինչ այս փոփոխությունները զորակոչի տարիք էր հանդիսանում 18-ից 27 տարեկանը։