Ռուսաստանն օդային հարվածներ է հասցրել Ուկրաին...

Գիշերը Ռուսաստանը ավիահարվածներ է հասցրել Ուկրաինայի հինգ շրջանների էներգետիկ օբյեկտներին՝ արձակելով ավելի քան 40 հրթիռ և 40 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են ՌԴ Մուրմանսկի շրջանի Օլենյա օդանավակայանից յոթ Tu-95MS ռազմավարական ռմբակոծչի թռիչքի մասին։

Ուկրաինական Центрэнерго ընկերությունը հայտնել է Կիևի մարզում գտնվող Տրիպոլիի ՋԷԿ-ի ամբողջական ոչնչացման մասին։ Հստակեցվում է, որ ձեռնարկության տուրբինների արտադրամասում խոշոր հրդեհ է տեղի ունեցել, իրականացվում է հրդեհը մեկուսացնելու աշխատանք: Ըստ տեղեկությունների՝ ՋԷԿ-ի աշխատակիցները չեն տուժել։

Ուկրաինական Babel պարբերականն էլ հայտնել է, որ տագնապի ժամանակ խոցվել են Խարկովի, Լվովի, Իվանո-Ֆրանկովի և Վոլինի շրջանների թիրախները։ «Ուկրէներգո» ընկերությունը տեղեկացրել է Ուկրաինայի չորս շրջանում և Կիևի հսկողության տակ գտնվող Զապորոժիեի շրջանի իր օբյեկտների վնասների մասին: Ուկրաինական ДТЭК էներգետիկ հոլդինգն էլ հայտնել է իր երկու ՋԷԿ-երի լուրջ վնասների մասին։